211652_close_icon
views-count1427 դիտում article-date 10:06 25-03-2015

ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանը նպատակ ունի լքելու ԲՀԿ շարքերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանը՝ Բռլիանտի Արշակը, իր մտերիմների շրջանում հայտարարել է, որ ինքը ևս նպատակ ունի լքելու ԲՀԿ շարքերը: Բանն այն է, որ երբ Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունն այսուհետ ընդդիմադիր է, Արշակ Մխիթարյանը նեղսրտել է, թե ինքը չի կարող այդ տեսակետը կիսել ու շարունակել մնալ խմբակցությունում: Ա. Մխիթարյանի մտերիմների խոսքերով՝ այս օրերին պատգամավորը շատ մտագոհ է, քանի որ դեռ չի կարողացել հստակեցնել իր հետագա քայլերը՝ շարունակի մնալ ԲՀԿ անդամ, այսինքն՝ լինի ընդդիմադիր, թե՞ հրապարակային հայտարարի այդ կուսակցությունից դուրս գալու և ընդդիմադիր տեսակետ չունենալու մասին: Երեկ թերթը փորձել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արշակ Մխիթարյանից մեկնաբանություններ ստանալ, սակայն նա պատճառաբանելով թե շտապում է, հրաժարվել է հարցերին պատասխանել։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր