211652_close_icon
views-count55721 դիտում article-date 14:21 08-10-2018

Հանրության ու քննչական մարմինների միջև կա վստահություն. վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քննչական ապարատի մի խումբ ծառայողներ խրախուսվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մենք բոլորովին նոր փուլ ենք թևակոխում, երբ հանրության ու քննչական մարմինների միջև կա վստահություն, ինչը շատ կարևոր է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Քննչական կոմիտեում ՔԿ ծառայողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ քննչական պրոցեսի ընթացքում, երբ նոր իրողություններ են հաստատվել, քաղաքական միջամտություններ չեն կատարվում։ «Բացառված է, որ որևէ մեկը քաղաքական կամ այլ միջամտության պատճառով ենթարկվի քրեական պատասխանատվության։ Կա բարիկադներ կառուցելու ու բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը, և ես համոզված եմ, որ մոտենում ենք բարիկադներ ապամոնտաժելու ժամանակին։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են հենց այդ սահմանագիծը», - նշեց վարչապետ Փաշինյանը: Նրա խոսքով՝ բարիկադները կառուցելու ժամանակը բարիկադները ապամոնտաժելու ժամանակից տարբերվում է նրանով, որ կա բաց հրավեր ՀՀ բոլոր քաղաքացիներին, պրոֆեսիոնալ ունակություններ ունեցող մարդկանց ներգարվել Հայաստանի պետականաշինության, ժողովրդի բարեկեցության, արդարության հաստատելու գործում։ «Բարիկադներն ապամոնտաժելուց հետո բոլոր պրոֆեսիոնալ հատկություն ունեցողները կհրավիրվեն ծառայելու այդ ընդհանուր գործին, մեր ընդհանուր երազանքների իրականացմանը»,-ասաց վարչապետը։ Նա շնորհավորեց Քննչական կոմիտեի բոլոր ծառայողներին և հույս հայտնեց, որ Հայաստանում կա բավարար պոտենցիալ երկրի ապագան կառուցելու հարցում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետ Ն. Փաշինյանի որոշմամբ Հայաստանի քննչական կոմիտեի մի խումբ ծառայողներ ստացան պարգևատրումներ, այդ թվում՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը, քննչական վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանը, Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և այլ անձինք։ [color=#EF2929]Քննչական կոմիտեի ծառայողի օրվա, իրավակարգի և օրինականության արմապնդման գործում ներդրում ունենալու համար վարչապետ Փաշինյանի միջնորդությամբ կոմիտեի մի խումբ ծառայողներ արժանացել են պարգևների: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանին շնորհվել է «ՀՀ վաստակավոր իրավաբանի» պատվավոր կոչում: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Մայիլյանը պարգևատրվել են «Մխիթար Գոշի» մեդալով: Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Ռաֆայել Վարդանյանն արժանացել է վարչապետի շնորհակալագրի, Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանը և Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:[/color] Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+

Նմանատիպ նյութեր