ԱԺ-ն գրեթե անգործության է մատնված. կառավարությունը չի շտապում խորհրդարան ներկայացնել օրենսդրական նախագծեր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանը վերջին շրջանում գրեթե անգործության է մատնված: Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի շտապում խորհրդարան ներկայացնել օրենսդրական նախագծեր:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքր ուսումնասիրության արդյունքում պարզեց՝ մինչև հիմա կառավարությունն ընդամենը երկու-երեք կարևոր նախագիծ է ներկայացրել, մնացածը նախկինից ժառանգություն մնացած նախագծերն էին, որոնք հաճախ խմբագրական փոփոխություններ են ենթադրում: Միաժամանակ, բացարձակ պարապուրդի են մատնված ԱԺ պատգամավորները, որոնք էլ իրենց հերթին չեն հեղինակում օրինագծեր՝ վերածվելով ընդամենը կոճակ սեղմողների խմբավորման, իհարկե, դրա դիմաց ՀՀ բյուջեից ստանալով մոտ կես միլիոն դրամ աշխատավարձ:
Ու այս ամենի արդյունքում ԱԺ նստաշրջանները տևում են ընդամենը մեկ-երկու օր և ոչ ավելի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: