8863 դիտում
09:51 02-03-2018
Վարարած Դեբեդը փոքրացնում է Հայաստանը. իշխանությունները անգործության են մատնված. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի և Վրաստանի տարածքների սահմանազատումը չի ավարտվել: Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանագծերից մեկը համարվում է Դեբեդ գետը, որի հունը գարնանային վարարումներից հետո փոխվում է: Վրացիները ամեն տարի միջոցներ են ձեռնարկում` գետի վրացական ափը ամրացնելու համար: Վերջին տարիներին գետի հայկական ափում այդպիսի աշխատանքներ չեն իրականացվել:
Վարարած Դեբեդը հանդիպելով բետոնապատ, գաբիոններով ամրացված վրացական ափին` իր ողջ զորությունը «թափում» է, քանդում է գետի աջակողմյան, հայկական ափը, որի հետևանքով ամեն տարի Հայաստանի տարածքը որոշակի չափով փոքրանում է:
2010թ. գարնանը վարարած Դեբեդը Դեբեդավան գյուղում քշել-տարել է 2.8 հեկտար տարածք, որից 7000 քառակուսի մետրը գյուղի բնակիչ Ալեքսեյ Մելիքսեթյանի դեղձի այգին էր: «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետարանից տեղեկացավ, որ վերջին 3 տարում Դեբեդի ափերի ամրացում, ափապաշտպան կառույցների շինարարություն կամ նորոգում չի կատարվել: Այլ կերպ ասած` ՀՀ իշխանությունները նույնիսկ ամենալուրջ հարցերի վերաբերյալ անգործության են մատնված»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2885 դիտում
09:31 11-03-2017
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մարզպետարանները մատնված են պարապուրդի և անգործության. «Ժողովուրդ»
4257 դիտում
10:37 13-12-2017
Արտախորհրդարանական ուժերը մատնված են անգործության. օրակարգը սպառված է. «Ժողովուրդ»
7071 դիտում
09:19 24-03-2018
Բյուջեից ահռելի գումարներ են հատկացվում անգործության մատնված Էթիկայի հանձնաժողովին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»