Արտախորհրդարանական ուժերը մատնված են անգործության. օրակարգը սպառված է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծվել է մի իրավիճակ, երբ արտախորհրդարանական ուժերը կամա, թե ակամա դատապարտված են անգործության:
Այս առումով պատահական չէ, որ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերից ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ ՀԺԿ-ն, ո՛չ ՀՎԿ-ն, ո՛չ «Ազատ դեմոկրատները», որ ներկայացված էին նախորդ գումարման խորհրդարանում, ակտիվ քաղաքական գործունեություն չեն ծավալում:
Չնայած, մյուս կողմից էլ, ակնհայտ է, որ այսօր քաղաքական գործունեություն ծավալելու «թեմա չկա», քաղաքական օրակարգը, որպես այդպիսին, սպառված է, և այս առումով ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, իրենք ժամանակավոր դադար են վերցրել: Իսկ նրանց ակտիվացումը կարելի է սպասել միայն հաջորդ ընտրությունների նախաշեմին, երբ կրկին ձեռնամուխ լինեն այդ իրադարձությանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]