2978 դիտում
09:31 11-03-2017
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մարզպետարանները մատնված են պարապուրդի և անգործության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարզպետարանների աշխատողներն ամբողջովին սուզվել են ընտրական գործընթացների մեջ՝ անտեսելով իրենց անմիջական պարտականությունների կատարումը։
Բացի այդ՝ մարզպետարանների ղեկավար կազմի զգալի մասը ՀՀԿ կամ ՀՅԴ ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրվել է պատգամավորության թեկնածու, և ներկայումս գտնվում է արձակուրդում։ Արձակուրդ են մեկնել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ու Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը. վերջին երկուսն առաջադրվել են ՀՀԿ ցուցակով։
Իսկ մյուս մարզպետարանների դեպքում արձակուրդ են մեկնել փոխմարզպետներն ու վարչությունների պետերը։ Օրինակ՝ Կոտայքի մարզպետի երեք տեղակալներն էլ արձակուրդում են, իսկ Շիրակի մարզպետարանից արձակուրդ է մեկնել միանգամից հինգ հոգի, իսկ ահա Սյունիքի մարզպետարանում, բացի Վ. Հակոբյանից, արձակուրդում են վարորդը, մամուլի խոսնակը, խորհրդականը, օգնականն ու աշխատակազմի ղեկավարը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4157 դիտում
10:27 26-05-2017
Վերահսկիչ պալատը պարապուրդի է մատնված. ինչո՞վ է զբաղված եղել Յոլյանը. «Ժողովուրդ»
1476 դիտում
10:00 18-12-2020
Ազգային ժողովում մի քանի հանձնաժողով պարապուրդի է մատնված․ «Ժողովուրդ»
1360 դիտում
09:05 03-03-2022
ԱԺ կարևոր հանձնաժողովներից մեկը պարապուրդի է մատնված․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»