4092 դիտում
18:58 04-10-2018
«Լիվերպուլի» հետ խաղից հետո «Նապոլիի» հարձակվող Միլիկին ատրճանակի սպառնալիքի ներքո կողոպտել են
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Լիվերպուլի» հետ խաղից (1:0) հետո «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը ավազակային հարձակման է ենթարկել:
Միջադեպը տեղի է ունեցել գիշերվա ժամը 2-ին՝ Նեապոլի մոտ գտնվող Ջուլյանո-ին-Կամպանյա քաղաքում, որտեղ ներկայումս բնակվում է լեհ ֆուտբոլիստը:
Միլիկի ավտոմեքենային մոտոցիկլետով մոտեցել են երկու անհայտ անձ: Նրանցից մեկը ֆուտբոլիստին է ուղղել ատրճանակը և պահանջել իրենց տալ 7 հազ. եվրո արժողությամբ Rolex ժամացույցը: Միլիկը ենթարկվել է պահանջին:
Դրանից հետո չարագործները հանցագործության վայրից թաքնվել են: Նեապոլի ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել:
Ավելի վաղ Նեապոլում կողոպուտի էին ենթարկվել Մարեկ Համշիկը, Լորենցո Ինսինյեն, Էզեկիել Լավեցին, Էդինսոն Կավանին և այլ ֆուտբոլիստներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
613 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
559 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից