211652_close_icon

Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել Արտակ Հանեսյանը

views-count3274 դիտում article-date 16:51 04-10-2018
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նոր նախագահ է ընտրվել Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Այս մասին տեղեկացրեցին Հայաստանի բանկերի միությունից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ որ նա այս պաշտոնում կփոխարինի Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին, ով միությունը նախագահել է 2017-2018 թթ: Արտակ Հանեսյանն ընտրվել է միության վերջին խորհրդի նիստի ժամանակ՝ կանոնադրության համաձայն: Նա պարտականությունները ստանձնել է հոկտեմբերի 1-ից:

Նմանատիպ նյութեր