Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցում տեղի է ունեցել հեռուստատեսային լրատվական դաշտում հայտնի Նարեկ Նիկողոսյանի եւ Ա թիվի հեռուստաընկերության լուրերի մեկնաբան Գայանե Անտինյանի պսակադրման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցում տեղի է ունեցել հեռուստատեսային լրատվական դաշտում հայտնի Նարեկ Նիկողոսյանի եւ Ա թիվի հեռուստաընկերության լուրերի մեկնաբան Գայանե Անտինյանի պսակադրման արարողությունը:
Ի տարբերություն շատերի, զույգը որոշել է իր կյանքի գեղեցկագույն օրը նշել ամենամոտ հարազատների հետ` արտերկրում:
Ի դեպ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաքում չորս տարի առաջ բացված հայական եկեղեցում սա եղել է երրորդ պսակադրության արարողությունը օծման օրից, իսկ Նարեկի եւ Գայանեյի հարսանիքը` առաջին հայաստանցիների պսակադրությունը:
Մեր գործընկեր նորապսակներին մաղթում ենք երջանկություն: