Չեմպիոնների լիգա. «Ռեալը» սենսացիոն պարտություն է կրում Մոսկվայում և ընդհատում իր տպավորիչ շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ սեսնացիոն հաղթանակ տարավ մրցաշարի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալի» նկատմամբ:
«Ռեալը» ոչ միայն պարտություն կրեց, այլ նաև գոլ չխփեց՝ դրանով իսկ ընդհատելով 29 խաղից բաղկացած շարքը, որոնցում թիմը գոլեր է խփել Չեմպիոնների լիգայում:
Վերջին անգամ` մինչև բանակայինների հետ խաղը, իսպանական ակումբը չի կարողացել գոլ խփել «Մանչեսթեր Սիթիի» հետ 2015/16 մրցաշրջանի կիսաեզրափակիչ խաղում, որն ավարտվել է 0:0 հաշվով:
Խմբի մյուս խաղում «Ռոման» 4:0 հաշվով ջախջախեց չեխական «Վիկտորիային»: Արդյունքում 2 տուրից հետո այս խմբում առաջատարը ԲԿՄԱ-ն է՝ 4 միավոր, «Ռոման» 3 միավորով «Ռեալի» հետ միասին 2-3-րդ տեղում է: