211652_close_icon
views-count2932 դիտում article-date 23:10 14-09-2021

Չեմպիոնների Լիգա. Ռոնալդուն աչքի ընկավ, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» սենսացիոն պարտություն կրեց

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հենց առաջին խաղերը խոշոր անակնկալներ պարգևեցին:
 
Շվեյցարիայում անգլիական «Մանչեսթեր Յոնայթեդը» «Յանգ Բոյզի» հետ խաղում բացահայտ ֆավորիտ էր համարվում, և երբ 13-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն հաշիվը բացեց, թվում էր, թե մանկունկանցիները խնդիր չեն ունենա:
 
Սակայն 35-րդ րոպեին մանչեսթերյան թիմի պաշտպան Աարոն Վան-Բիսական կոպիտ խաղի պատճառով հեռացվեց դաշտից և «Յունայթեդը» մնաց 10 հոգով:
 
2-րդ խաղակեսում «Յանգ Բոյզը» մեծ առավելություն ուներ, և 66-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հաշիվը: Թվում էր, թե հանդիպումն այդպես էլ կավարտվի, սակայն հանդիպման ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը աններելի սխալ թույլ տվեց, գնդակը պարզապես նվիրելով մրցակցի հարձակվող Սիբաչոյին, որն էլ հանգիստ գրավեց Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը և սենսացիոն հաղթանակ պարգևեց «Յանգ Բոյզին»:
 
Մյուս խաղում սպանական «Սեւիլիան» ընդունեց ավստրիական «Զալցբուրգին» և մեծ դժվարությամբ կարողացավ խուսափել պարտությունից, քանի որ 50-րդ րոպեից խաղում էր 10 հոգով. թիմի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին սիմուլյացիայի համար հեռացվել էր դաշտից։ Ոչ-ոքի՝ 1։1։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր