ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու պաշտոնական որոշում դեռ չունի
ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու պաշտոնական որոշում դեռ չի կայացրել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:
«Մենք պաշտոնական տեսակետ չենք հայտնել: Առանձին գործիչներ կարող են կարծիք հայտնել: Մենք դեռ կքննարկենք»,-ասաց Մելքումյանը:
Հավելեց, որ բանակցությունները չեն ավարտվել, և երբ բոլոր կողմերը քննարկեն հարցը, իրենք հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:
Նշեց նաև, որ հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետի հետ միայն բանակցություններ են եղել, լսել են կառավարության տեսակետը:


