211652_close_icon

Շիրակի մարզպետը՝ Անիի համայնքապետի իրական հենարան. «Ժամանակ»

views-count3482 դիտում article-date 09:08 02-10-2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հրապարակային վստահեցնում է, որ ինքը հորդորել է Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանին հրաժարական ներկայացնել, սակայն մեր տեղեկություններով՝ մարզպետը հանդիսանում է Գևորգյանի իրական հենարանը, և նրանց հարաբերությունները շատ ջերմ են: Արտակ Գևորգյանը 14 տարի ղեկավարել է Մարալիկ համայնքը, և համայնքի բնակիչները վստահեցնում են, որ նա զբաղված է եղել թալանով: Բավարար է միայն մարզպետը հրահանգի իր ենթակայության տակ գտնվող կառույցներին ուսումնասիրություն սկսել Մարալիկի քաղաքապետարանում և տասնյակ ու հարյուրավոր միլիոնների ֆինանսական չարաշահումների դեպքեր կհայտնաբերվեն, որը բավարար կլինի ոչ թե հրաժարականի, այլ քրեական հետապնդման համար: Բայց մարզպետը դրա փոխարեն փիլիսոփայում է վստահության հանրաքվեի և ժողովուրդ-իշխանություն հարաբերությունների ու փոխվստահության մթնոլորտի շուրջ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր