211652_close_icon
views-count11592 դիտում article-date 08:59 06-06-2018

Գործարար պատգամավորներին դարձնում են նոր կառավարության հենարան․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Բանն այն է, որ դեռ մայիսի 8–ի քվեարկությամբ ՀՀԿ ղեկավարը նպատակ է ունեցել Նիկոլ Փաշինյանի վարչապետությունն ապահովել բացառապես գործարար պատգամավորների ձայներով: Որպես շարունակություն՝ որոշվել է գործարար հատվածին դուրս բերել ՀՀԿ խմբակցությունից, որպեսզի որպես անկախ պատգամավորներ կողմ քվեարկեն կառավարության բերած նախագծերին: Այսպիսով լուծվում է մի քանի հարց. այդ գործարարները պահում են իրենց բիզնեսները, ամեն անգամ կարիք չի լինի որոշում կայացնել ՀՀԿ խմբակցությունում, թե ովքեր պիտի կողմ քվեարկեն, ովքեր՝ դեմ, որպեսզի չտապալվեն օրենսդրական նախաձեռնությունները, և ամենակարևոր երկու հարցերը, կուսակցությունը մաքրել նման դեմքերից՝ թողնելով բացառապես, այսպես կոչված, քաղաքականներին, իսկ ահա գործարարներին դարձնել Փաշինյանի փաստացի հենարան: Այս պարտիան, ըստ էության, տեղավորվում է արտահերթ ընտրություններին պատրաստվելու տրամաբանության մեջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր