Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Մխիթարյանը չի մեկնի Ադրբեջան
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության երկրորդ փուլի՝ «Ղարաբաղի» դեմ հանդիպումը,- գրում է «The Telegraph»-ը:
Հայ ֆուտբոլիստը չի ուղևորվի Ադրբեջան՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում է Armsport.am-ը:
«Ղարաբաղ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով 21;00-ին:
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Մխիթարյանը մասնակցել է 7 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: