Սնոուդենը անվտանգության նկատառումներից ելնելով iPhone-ից չի օգտվում
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ չի օգտվում iPhone-ից՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը տարածել է նրա փաստաբան Անատոլի Կուչերինը: Վերջինս նշել է, որ հեռախոսն ունի որոշ ծրագրեր, որոնք երբեմն առանց օգտատիրոջ կողմից ակտիվացվելու կարող են ակտիվանալ և տվյալներ հավաքել օգտատիրոջ մասին: