«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Վալենսիայի» հետ կայանալիք հանդիպմանը:
«Սա շատ կարևոր շաբաթ է: Բոլորն են ցանկանում խաղալ Չեմպիոնների լիգայում, այդ իսկ պատճառով մենք այստեղ ենք, մենք շանս ունենք խաղալ կարևոր խաղում:
Երբ մենք հաղթում ենք, հաղթում ենք բոլորս, եթե պարտվում ենք, պարտվում է յուրաքանչյուրը: Մեր ակումբում դա պատասխանատվություն է յուրաքանչյուրի համար: Հենց դա է կոլեկտիվի իմաստը», ասել է Մոուրինյոն:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Վալենսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին: