Ժոզե Մոուրինյո. Շատ դժվար էր Պոգբային համոզել վերադառնալ «ՄՅՈւ»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի` ակումբ վերադառնալու մասին:
Շատ դժվար էր Պոգբային համոզել վերադառնալ «ՄՅՈւ»: Մենք հաճախ էինք զրուցում հեռախոսով, բազմաթիվ հաղորդագրություններ էինք իրար ուղարկում:
Կարծում եմ, առավոտյան նա մեկ այլ թոփ-ակումբի մարզչից հաղորդագրություն էր ստանում, իսկ ցերեկը` ինձանից: Ես նրան պետք է համոզեի մեզ ընտրել, այլ ոչ թե` ուրիշին» ասել է Մոուրինյոն: