211652_close_icon

Ժոզե Մոուրինյո. Սանչեսի տեղափոխությունը մեր համար կարևոր է

views-count15873 դիտում article-date 15:21 22-01-2018
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընդգծել է իր թիմի համար «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տեղափոխության կարևորությունը: «Ներկա պահին հարձակման գծում մեր մոտ մրցակցություն չկա: Չորս խաղացող են այդ դիրքին հավակնում. երեք դուրս են գալիս մեկնարկային կազմում, մեկը մնում է պահեստայիների նստարանին: Զլաթանը գործնականում ամբողջ մրցաշրջանը վնասվածքներ ունի: Այդ իսկ պատճառով մեզ լրացուցիչ մրցակցություն է անհրաժեշտ», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր