211652_close_icon
views-count46813 դիտում article-date 15:14 28-09-2018

Արտակարգ դեպք Երևանում. Ամերիկյան համալսարանում ուսանողների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կա վիրավոր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 27-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 16։00-ի սահմաններում նշված կենտրոնից Արաբկիրի բաժին հայտնել են, որ «աչքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի օրվա պատասխանատու, ավագ հետաքննիչ Ավակիմյանի գլխավորությամբ մոկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 19-ամյա Արամ Նազարյանն է, ով վնասվածքը ստացել է Բաղրամյան պողոտա 40 հասցեում գտնվող Ամերիկյան համալսարանի բակում նույն համալսարանի 3 ուսանողների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ովքեր ոտքերով և ձեռքերով մի քանի անգամ հարվածներ են հասցրել նրան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Նազարյանը նույնպես սովորում է նշված համլասարանի 2-րդ կուրսում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ ուսանողներին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր