211652_close_icon
views-count15718 դիտում article-date 20:19 01-03-2017

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ուսանողների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

Այսօր՝ մարտի 1-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Ագրարային համալսարանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված համալսարանի առաջին մասնաշենքի 2-րդ հարկում վիճաբանություն է տեղի ունեցել նույն համալսարանի 4-րդ կուրսի ուսանող, 30-ամյա Վիգեն Դավթյանի, Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ, 23-ամյա Աշոտ Ղուկասյանի միջև, որի ժամանակ Ա. Ղուկասյանը հարվածել է Վ. Դավթյանին, ինչի պատճառով վերջինս քթի շրջանում ստացել է մարմնական վնաս: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր