211652_close_icon
views-count44004 դիտում article-date 23:01 12-10-2019

Երևանում Ֆրանսիական համալսարանի և Եվրոպական ակադեմիայի ուսանողների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում, «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ «ճակատի պատռված վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչներ, 19-ամյա Հենրիկ Ե.-ն և 18-ամյա Գրիգոր Կ.-ն: Մինչ բժիշկները բժշկական օգնություն էին ցուցաբերում նշված անձանց, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված անձինք Դավիթ Անհաղթի փողոցի 4 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, Հենրիկ Ա.-ն սովորում է Ֆրանսիական համալսարանում, իսկ Գրիգոր Կ.-ն՝ Եվրոպայական ակադեմիայում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր