211652_close_icon

Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանը Հայաստանում է. ՖՈՏՈՇԱՐՔ

views-count2834 դիտում article-date 13:30 28-09-2018
Ռուսաստանի ձյուդոի հավաքականի կազմում Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ձյուդոի Ռուսաստանի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Արսեն Գալստյանն, ով այս օրերին Հայաստանում է, հանդիպել է հայ պատանի ձյուդոիստներին` նրանց հետ վարպետության դաս անցկացնելով: Ձյուդոի Հայաստանի պատանեկան հավաքականի հետ հանդիպումն ու մարզումը կայացել է Օլիմպավանում: Հիշեցնենք` մեր պատանի ձյուդոիստներն Օլիմպավանում հավաք են անցկացնում` նախապատրաստվելով Բուենոս Այրեսում կայանալիք 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերին: Հայաստանը ձյուդոիստների պայքարում ներկայացնելու է Յուրի Իսրայելյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր