Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում սեպտեմբերի 28-ին
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ նորակառույց ջրագիծը գործող համակարգին միացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 28-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մելիք Օհանջանյան և Քարակերտ փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
[b] 27.09.2018թ Վեոլիա Ջուր ՓԲԸ[/b]