211652_close_icon
views-count2969 դիտում article-date 22:31 09-02-2015

Ձյուն է տեղում Կոտայքի մարզի Հրազդան, Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի, Տավուշի մարզի Դիլիջան և Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ, Թթուջուր, Ձորագլուխ, Չքնաղ, Վարդենիս, Մուլքի, Նորաշեն, Ջրամբար, Միրաք, Արագածի տարածաշրջանի Լեռնապար, Սիփան, Ավշեն, Ճարճակիս (Դերեկ), Միջնատուն, Շենկանի, Հնաբերդ, Բերքառատ, Մելիքգյուղ գյուղերի ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Արայի, Երնջատապ, Վարդենուտ, Արագած, Ծաղկաշեն, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդաբլուր գյուղերի ավտոճանապարհները և Ալագյազ-Նորաշեն ճանապարհահատվածը: Արագածոտնի մարզի Արագած և Ապարան քաղաքներում ձնաբուք է: Ձյուն է տեղում Կոտայքի մարզի Հրազդան, Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի, Տավուշի մարզի Դիլիջան և Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր