211652_close_icon
views-count3869 դիտում article-date 14:54 27-09-2018

Վադիմ Սկրիպչենկո. Չափազանց անսպասելի էր իմ պաշտոնանկությունը

Բելառուս մասնագետ Վադիմ Սկրիպչենկոն մեկնաբանել է իր [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/27/1106233/]պաշտոնանկությունը[/url] «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի աշխատանքից: «Դա իմ համար չափազանց անսպասելի էր: Ոչինչ չէր կանխագուշակում իրադարձությունների նման շրջադարձ: Այո, թիմը գտնվում էր մրցաշարային աղյուսակի միջնամասում, սակայն առաջատարներ «Լոռիից» և «Բանանցից» մենք այդքան էլ ետ չէինք՝ 5 միավոր և ամեն ինչ առջևում էր: Ընդ որում, մենք նաև հաջող մեկնարկեցինք երկրի Գավաթում: Սակայն ակումբի ղեկավարությունն այլ կերպ որոշեց: Երեքշաբթի օրը, երբ ես Երևանում պատրաստվում էի մարզում անցկացնել, եկավ գլխավոր տնօրենն ու կոլեկտիվին հայտարարեց, որ ինձ անբավարար արդյունքների համար աշխատանքից ազատելու որոշում է կայացվել: Ցավոք, ինձ փաստի առջև կանգնեցրին, և ես ստիպված եմ այն ընդունել», ասել է Սկրիպչենկոն: Նշենք, որ Սկրիպչենկոն «Արարատ-Արմենիայում» ընդամենը 2 ամիս աշխատեց:

Նմանատիպ նյութեր