Ռոսելի պաշտոնանկությունը չի ազդել թիմի խաղի վրա. Պիկե
«Բարսելոնա»-ի պաշտպան խերարդ Պիկեն մեկնաբանել է ակումբում կատարվող որոշ իրադարձություններ: Իսպանիայի հավաքականի պաշտպանը նշել է, որ ակումբի նախագահ Սանդրո Ռոսելի հրաժարականը բացասական կերպով չի ազդել թիմի խաղի վրա:
«Անհանգստությունը սովորական երևույթ է դարձել մեր ակումբի համար: Այդ ամենը իր հետևանքներն ունի: Մեր նախկին մարզիչ Տիտո Վիլանովան հիվանդ էր ոչ միայն ընթացիկ մրցաշրջանում: Այնպիսի տպավորություն է, որ մենք չենք կարող հանգիստ կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Չնայած դրան մենք մեր աշխատանքը լավ ենք կատարում: Վիլանովայի հեռանալը և Ռոսելի պաշտոնանկությունը չի ազդել «Բարսելոնա»-ի խաղի վրա»,-ասել է Պիկեն:


