211652_close_icon
views-count2416 դիտում article-date 21:15 25-01-2016

Վադիմ Սկրիպչենկո. Էդգար Մանուչարյանին խնայում ենք

Եկատերինբուրգի «Ուրալի» գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն հայտնել է, որ Հայաստանի հավաքականի և թիմի հարձակվող Էդգար Մանուչարյանին առայժմ չի ցանկանում մարզումների ընդհանուր խմբում ընդգրկել, քանի որ հայ ֆուտբոլիստը նոր է ապաքինվել վնասվածքից: «Պետք է հաշվի առնել, որ Մանուչարյանը մեծ ծավալի աշխատանք է կատարում մարզումների ժամանակ: Էդգարին պատահական վնասվածքից ետ պահելու համար մենք նրան աստիճանաբար ենք ընդգրկում մարզումային գործընթացին: Այդ իսկ պատճառով բժշկական շտաբի հետ միասին որոշեցինք նրան վերջին ընկերական հանդիպմանը թիմի կազմ չընդգրկել: Նրան մի փոքր դադար ենք տվել, որպեսզի ուսումնամարզական հավաքի 2-րդ փուլում նա արդեն լիարժեք սկսի մասնակցել մարզումներին», ասել է Սկրիպչենկոն:

Նմանատիպ նյութեր