5767 դիտում
19:36 26-09-2018
Արմավիրի մարզի Փշատավան գյուղում կանցկացվի «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը
Արմավիրի մարզի Փշատավան գյուղում սեպտեմբերի 30-ին (պաշտոնական բացումը 12․00-ին) տեղի կունենա «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը:
Գյուղի տների բակերում ներկայացվելու են գյուղական կենցաղավարությունը, արհեստագործությունն ու արվեստը, որոնց կարող են ուղիղ մասնակցություն ունենալ՝ մի բակում կարող են մեղր քամել, մի ուրիշ բակում՝ ասեղնագործել, մի այլ բակում՝ կարպետ գործել, մի ուրիշ բակում՝ լավաշ թխել, և բազմաթիվ այլ հետաքրքիր իրադարձություններ, որոնք դուրս են մղվել մեր կենցաղից, մոռացվել են, կամ մոռացվելու վտանգի տակ են։
Փառատոնը կազմակերպվում է երրորդ, իսկ Փշատավանում՝ առաջին անգամ։ Փառատոնի միջոցով նպատակ է հետապնդվում՝ խթանել Արմավիրում զբոսաշրջության զարգացմանն ու մշակութային կյանքի ակտիվացմանը։
Փառատոնն անց է կացվում Արմավիրի Մարզպետարանի աջակցությամբ։
[url=https://www.facebook.com/events/277090252839155/]Միջոցառման մասին[/url] տեղեկություններ ստանալու համար զանգահարել 091916171։
Մուտքն ազատ է բոլոր այցելուների համար։ Ընդամենը հարկավոր է հասնել Փշատավան, որը Երևանից մեկ ժամ հեռավորության վրա է գտնվում՝ Արարատի ստորոտում, Արաքսի ափին։ Կիլիկիա ավտոկայանից կա ուղիղ երթուղի դեպի Փշատավան։
Նմանատիպ նյութեր
7970 դիտում
17:50 28-08-2017
«1000 տարվա գյուղամեջ» փառատոնը բացահայտեց Զորական-Չարդախլու գյուղի բարիքները
Այս բաժնից
1243 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
727 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր