ՊԵԿ հնաբնակ պաշտոնյան անհասկանալի պատճառներով փոխել է իր անունն ու հայրանունը. «Ժամանակ»
«Ժամանակ» թրթը գրում է. «ՊԵԿ օպերատիվ վարչությունում կառուցվածքային և կադրային փոփոխություններ են: Մեզ հասած տեղեկություններով՝ օպերվարչությունում բաժնի պետի տեղակալի պաշտոն է ստացել հայտնի քրեական հեղինակություն «Պզոյի»՝ Արմեն Ղազարյանի գլխավորած հայկական հանցավոր խմբավորման անդամների գործով դատապարտված և օրերս ազատ արձակված Արթուր Եպիսկոպոսյանի եղբայրը՝ Պարույր Եպիսկոպոսյանը:
Ուշագրավ է, որ վերջինիս անունն ու հայրանունը նույնն է՝ Պարույր Պարույրի Եպիսկոպոսյան: Մինչդեռ նրա հայրը ոստիկանության գնդապետ, Նոր Նորքի նախկին ոստիկանապետ, 2018-ից «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի Երևանի վագոնալոկրմոտիվային դեպոյի պետի տեղակալ Զարմիկ Եպիսկոպոսյանն է, իսկ նրանց հորեղբայրը ԱԱԾ նախկին պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանն է:
Այսինքն՝ ՊԵԿ հնաբնակ պաշտոնյան, որին ներսում բոլորը «Պաշ» են ասում և ճանաչում որպես հայտնի կոռուպցիոների, անհասկանալի պատճառներով փոխել է իր անունն ու հայրանունը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: