211652_close_icon
views-count64414 դիտում article-date 09:27 10-03-2017

Երևանում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, 29-ամյա երիտասարդին սպանելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը անհասկանալի պատճառներով ձգձգվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Անցած տարվա սեպտեմբերի 2-ին սպանություն էր տեղի ունեցել մայրաքաղաք Երևանում, որը մինչ օրս, կարծես, լիովին բացահայտված չէ՝ ինչպես է իրականում տեղի ունեցել դեպքը և ովքեր են մասնակիցները: Այս հարցերի լիարժեք պատասխանը գտնելու համար նախաքննությունը դեռ շարունակվում է, իսկ վերջը, կարծես, չի էլ երևում: 29-ամյա Վահե Գևորգյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Նորայր Ղազարյանը և Արտակ Հայրապետյանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տուժողի իրավահաջորդ Անդրանիկ Գևորգյանի փաստաբան Անուշ Հակոբյանն ասաց. «Ես ներկա եմ եղել 2 կասկածյալների առերեսմանը ու 1 վկայի հարցաքննմանը, և նրանք բոլորն էլ նշել են, որ դեպքի ժամանակ այդտեղ եղել են այդ ճակատագրական հանդիպումը կազմակերպող տուժողի 2 բարեկամները և մոտ 25 ականատեսներ, որոնք կարող են գործին նոր ընթացք տալ: Ես զարմացած եմ` մի՞թե ՀՀ իրավապահ մարմինները ի զորու չեն հայտնաբերել և բերման ենթարկել այդ 2 և մյուս վկաներին, թե՞ ուղղակի չեն ցանկանում հայտնաբերել նշված անձանց, որոնք տեղյակ են դեպքի հետ կապված բոլոր մանրամասներին, որի հետևանքով դաժանաբար սպանվել է Վ. Գևորգյանը: Անգամ դեպքի վայրի հասցեն մեղադրյալ Ն. Ղազարյանի և 2 այլ վկաների տված ցուցմունքներում իրարից տարբերվում է։ Ինչու սույն քրեական գործով քրեական հետապնդում իրականացնող մարմինները չեն պարզել այդ հարցը, որ ինձ ԿԱ ԱԳԿՊԿ գրասենյակը իմ փաստաբանական հարցմանը պատասխանում է, թե դեպքի վայրի հետ կապված անճշտություններ կան: Ինձ տեղեկություններ են հասել, որ տուժողի այդ 2 բարեկամները՝ քրեական գործով առանցքային վկաները, նույնիսկ գտնվում են Հայաստանում և ավելին` իրենց տներում: Վերջում, խնդրում եմ իրավապահ մարմիններին` պարզել դեպքի վայրում հավաքվածների ինքնությունը, բերման ենթարկել այդ 2 վկաններին նույնպես, ինչպես նաև ճշտել դեպքի վայրը և լույս սփռել ձգձվող քրեական գործի նախաքննության վրա»: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/06/94794/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, 2016 թվականի սեպտեմբերի 6-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 19 տան բնակիչ Արտակ Հայրապետյանի նկատմամբ։ Դատավոր Արթուր Մկրտչյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել էր բավարարել ավագ քննիչի միջնորդությունը և Ա. Հայրապետյանը դատարանից տեղափոխվել էր Նուբարաշենի բանտ։ Ավելի վաղ Գ. Շամշյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 5-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արսեն Վարդանյանի կողմից ստեծված քննչական խմբի անդամ, ավաք քննիչ Արտյոմ Շոխոյանի որոշմամբ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 19 տան բնակիչ Արտակ Հայրապետյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր