10516 դիտում
10:50 10-06-2017
Հայտարարագրով պաշտոնյան բոմժ է, իսկ իրական ապրելակերպով՝ միլիարդատեր. Նաիրա Զոհրաբյան․ «168 ժամ»
«168 ժամ»-ը զրուցել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:
[b]-Տիկին Զոհրաբյան, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագծի հեղինակները համաձայնեցին, որ հանձնաժողովի մեկ անդամի թեկնածություն առաջադրի ընդդիմությունը: Բայց արդյոք սա բավարա՞ր է:[/b]
-Իհարկե բավարար չէ, բայց սա մենք համարում ենք որոշակի քայլ, որովհետև նախնական տարբերակով իշխանությունը պատրաստ չէր որևէ զիջման գնալու, և անընդհատ հղում էին անում Ջակարտայի համաձայնագրին, ըստ որի՝ քաղաքական որևէ բաղադրիչ հանձնաժողովի կազմման գործընթացում չպետք է լինի: Սա, իհարկե, բավարար չէ, բայց սա այն նվազագույնն է, որ մենք այսօր ստացանք: Տեսնելով, թե ինչպես է աշխատում այդ հանձնաժողովը, իսկ ես ինձ համարում եմ շատ իրատես մարդ և վստահ եմ, որ մեր երկրում քանի դեռ լուծված չէ ապօրինի հարստացման խնդիրը, քանի դեռ կան բազմաթիվ պաշտոնյաներ, կարող եմ ասել՝ նրանց գերակշիռ մեծամասնությունը, որոնք պաշտոնը դիտում են ուղիղ ճանապարհ դեպի ապօրինի հարստացում, ոչ մի կոռուպցիոն հանձնաժողով, ոչ մի հայտարարագրման ինստիտուտ, ոչ մի գիլյոտին, ոչ մի կախաղան, եթե անգամ վերականգնենք քրեական օրենսգրքում մահապատիժ հոդվածը և բոլորին գնդակահարենք, այս խնդիրը չի լուծելու: Սա միանշանակ է: Քանի դեռ պաշտոնը դիտվում է ապօրինի հարստացման ուղիղ ճանապարհ, քանի դեռ մեր երկրում այս բանաձևն է գործում, անկախ նրանից, թե ինչ է հայտարարում իշխանությունը, անկախ նրանից, թե ինչի դեմ են սրեր ճոճում, որևէ հանձնաժողով չի կարող արդյունավետ աշխատել: Բայց կրկնում եմ, ասել, որ չի աշխատելու, չփորձել գոնե այն նվազագույնը ստանալ, որ կարող է ստանալ ընդդիմությունը, դա ճիշտ ճանապարհ չէր լինի: Ուստի մենք առաջարկեցինք հարաբերականորեն գործուն մեխանիզմ, որ ընդդիմությունը գոնե ինչ-որ վերահսկողական մասնակցություն ունենա: Մնացածը՝ կապրենք կտեսնենք:
[b]-Այս պահին Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունները երկուսն են՝ «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները: Ինչպե՞ս է առաջադրվելու մեկ թեկնածու՝ երկուսի կողմից:[/b]
-Կոնսենսուսով: Ես չեմ կարծում, որ այս հարցի վերաբերյալ մենք չկարողանանք «Ելքի» հետ գալ կոնսենսուսի: Ի վերջո, այստեղ «իմի» կամ «քոնի» խնդիր չկա: Այստեղ կա առավել արդյունավետ աշխատող թեկնածու առաջադրելու խնդիր:
[b]-Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի մասին, դրա ստեղծման ժամանակ ևս շատ դրական լույսի ներքո էին խոսում: Արդարացրեցի՞ն սպասումները:[/b]
-Այդ հանձնաժողովը գործում է 2012 թվականից, և դրա գործառույթների մեջ մտնում է շահերի բախման հայտնաբերում, կեղծ հայտարարագրերի հետևից գնալ, մինչդեռ 2012 թվականից առ այսօր այդ հանձնաժողովը մատնված է եղել բացարձակ անգործության, բացի նրանից, որ տարին 1-2 անգամ մեզ նամակ են գրում, որ ներկայացնենք մեր հայտարարագիրը: Ես չեմ հիշում որևէ բացահայտման դեպք: Իսկ ասել, որ մեզանում հայտարարագրերը բոլորը 100 տոկոսանոց համապատասխանում են իրականությանը, չենք կարող: Պատահական չէ, որ ԱԺ նիստում ես նշեցի, որ հայտարարագրով պաշտոնյան բոմժ է, իսկ իրական ապրելակերպով՝ մուլտիմիլիարդատեր: Դա պե՞տք է հետաքրքրեր էթիկայի հանձնաժողովին: Պետք է: Բայց չգիտես ինչու՝ 2012 թվականից առ այսօր այդ հանձնաժողովին, բացի մեզ գրություն ուղարկելուց, որ ձեր հայտարարագիրը ներկայացրեք, որևէ բան չի հետաքրքրել:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5468 դիտում
09:38 26-09-2018
ՊԵԿ հնաբնակ պաշտոնյան անհասկանալի պատճառներով փոխել է իր անունն ու հայրանունը. «Ժամանակ»
Այս բաժնից
1201 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»
2524 դիտում
08:00 20-11-2024
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ»