Զինեդին Զիդանի «Ռեալը» պատմական ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» ոչ-ոքի` 3:3 խաղաց «Սևիլյայի» հետ և բոլոր մրցաշարերում անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 40-ի:
Մադրիդցիները իսպանական ակումբների նոր ռեկորդ սահմանեցին` գերազանցելով «Բարսելոնայի» ցուցանիշը (39 հանդիպում):
«Ռեալը» 83-րդ րոպեին պարտվում էր 1:3 հաշվով, սակայն կարողացավ վերջին վայրկյաններին խուսափել պարտությունից:
Վերջին անգամ «Ռեալը» պարտվել է 2016թ. ապրիլի 6-ին` Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆում («Վոլֆսբուրգին», 0:2): Դրանից հետո թիմը 30 հաղթանակ է տարել և 10 անգամ ոչ-ոքի խաղացել: