3059 դիտում
11:50 24-09-2018
«Կենսական նշականության ճանապարհների վերականգնման» ծրագիրը կարող է 1 տարով երկարաձգվել
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Տրանսպորտի և ՏՀՏ պրակտիկայի մենեջեր Խուան Գավիրիայի գլխավորությամբ: Տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը։
Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավումը» նախարարության լավագույն ծրագրերից է, որը մեծ խանդավառությամբ է ընդունվում նաև համայնքների բնակիչների կողմից:
Ծրագիրն իրականացվում է արդեն 10 տարի՝ երկու փուլով. ներդրվել է 85 միլիոն դոլար ու վերականգնվել է շուրջ 600 կմ ճանապարհային ենթակառուցվածք:
Խուան Գավիրիան շնորհակալություն է հայտնել արդյունավետ գործակցության համար, ընդգծել է, որ արդյունքը շատ գոհացնող է: Նա ասել է, որ առավոտյան այցելել է ծրագրի շահառու երկու համայնքներ, անձամբ դիտարկել կատարված աշխատանքն ու լսել համայնքի ղեկավարների գոհունակության խոսքերը:
Նրանք նշել են, որ վերջնարդյունքը շատ ավելի գոհացուցիչ է եղել, քան իրենց սպասումները, քանի որ, բացի ասֆալտապատումից, ծրագրի շրջանակներում ճանապարհները ապահովվել են անվտանգության նշաններով ու գծանշումներով, հարկ եղած ժամանակ տեղափոխվել են նաև գազատար ու ջրատար համակարգերը:
«Կենսական նշականության ճանապարհների վերականգնման» ծրագիրը նախատեսվում է ավարտել 2018թ.-ի վերջին, սակայն ՀԲ ներկայացուցչի և նախարարի քննարկման ընթացքում դիտարկվել է ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունը, որի դեպքում ծրագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
Նախարարը նշեց, որ շարունակական համագործակցության պատրաստակամությունը մեծ է, և կառավարությունը սահմանել է ճանապարհաշինության ոլորտում որակի խստագույն հսկողություն, ինչը վերաբերում է նաև այս ծրագրին:
Կարևորելով համայնքների զարգացման գործում ճանապարհների բարելավման դերը՝ Աշոտ Հակոբյանը նաև նշեց, որ ծրագիրը կնպաստի միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացին:
Նմանատիպ նյութեր
1829 դիտում
12:44 04-07-2019
Կենսական նշանակության ճանապարհների վերականգնումը նպաստում է ենթակառուցվածքների զարգացմանը
Այս բաժնից
1165 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
712 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար