211652_close_icon
views-count3258 դիտում article-date 19:23 23-09-2018

Ժամը 18։00-ի դրությամբ ընտրությունների ընթացքի վերաբերյալ ոստիկանությունը ստացել է 54 ահազանգ

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ։ Ահազանգերից 6-ը՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 8-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, 15-ը՝ ընտրացուցակների անճշտության և 20-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ են։ Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։

Նմանատիպ նյութեր