Իրանը զորավարժություններ է անցկացնում Պարսից և Օմանի ծոցերի ջրերում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւ բանակը համատեղ զորավարժություններ են անցկացնում Պարսից եւ Օմանի ծոցերի ջրերում, հայտնում է Mehr-ը:
Զորավարժությունները նվիրված են Սրբազան պաշտպանության շաբաթին (1980-88 թվականներին իրանա-իրաքյան պատերազմ):
Իրանի բանակի ներկայացուցչի խոսքով՝ զորավարժությունների նպատակն է «թշնամիների ցանկացած հնարավոր հարձակումներին» պատրաստ լինելու ցուցադրումը: Այս զորավարժությունները, միաժամանակ, հարեւան պետություններին հղված խաղաղության եւ բարեկամության ուղերձ են: «Եթե թշնամիները Իրանի դեմ պատերազմ սկսեն, անկասկած ջախջախիչ հարված կստանան»,- նշել է նա: