ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի գործը կքննարկի սեպտեմբերի 27-ին
ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հանդեպ:
«Վալենսիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի հանդիպման (2:0) 29-րդ րոպեին մրցավար Ֆելիքս Բրիխը պորտուգալացուն [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/20/1105654/]հեռացրեց[/url] խաղադաշտից՝ համարելով, որ Ռոնալդուն հարվածել է մրցակցի պաշտպան Ջեյսոն Մուրիլյոյին:
Գործը լսելու է ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն՝ սեպտեմբերի 27-ին, որի ընթացքում էլ որոշում կկայացվի, թե քանի խաղով է որակազրկվելու 33-ամյա ֆուտբոլիստը:
Կրիշտիանուն ավտոմատ կերպով բաց կթողնի «Յուվենտուսի» հաջորդ խաղը Չեմպիոնների լիգայում՝ «Յանգ Բոյզի» դեմ, սակայն այդ որակազրկումը կարող է երկարաձգվել:
3-րդ տուրում «Յուվենտուսի» մրցակիցը «Օլդ Տրաֆորդում» կլինի Ռոնալդուի նախկին ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը»:


