Կրիշտիանու Ռոնալդուի գոլը ՈւԵՖԱ-ն ճանաչել է Չեմպիոնների լիգայի 2014/15թթ. մրցաշրջանում լավագույնը. տեսանյութ
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2014/15թթ. մրցաշրջանի 10 լավագույն գոլերը:
Լավագույնը ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլը «Լիվերպուլի» դարպասին: Լավագույն տասնյակում երկուական գոլով ներկայացված են «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը և հարձակվող Լիոնել Մեսին:
Չեմպիոնների լիգայի 2014/15 մրցաշրջանի 10 լավագույն գոլերը
1. Կրիշտիանու Ռոնալդու («Լիվերպուլ» - «Ռեալ»՝ 0։3)
2 .Իվան Ռակիտիչ («Յուվենտուս» - «Բարսելոնա»՝ 1։3)
3. Լիոնել Մեսի («Բարսելոնա» - «Բավարիա»՝ 3։0)
4. Լուիս Սուարես (ՊՍԺ – «Բարսելոնա»՝ 1։3)
5. Իվան Ռակիտիչ («Բարսելոնա» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։0)
6. Մարկո Ռոյս («Գալաթասարայ» - «Բորուսիա Դ.»՝ 0։4)
7. Քարիմ Բենզեմա («Ռեալ» - «Բազել»՝ 5։1)
8. Լիոնել Մեսի (ՊՍԺ – «Բարսելոնա»՝ 1։3)
9. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա» - «Պորտու»՝ 6։1)
10. Վենսան Աբուբաքար («Պորտու» - «Բազել»՝ 4։0)