Բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը մեկնեցին Մոսկվա՝ մրցամարտերի
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ այսօր մեկնել են Մոսկվա, հայտնում է «Punch Boxing Armenia»-ի էջը:
ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Գոռ Երիցյանը կմրցի Կոլումբիան ներկայացնող Ժոզե Լուիս Պրիետոյի հետ, հայտնում է Armsport.am-ը:
Իսկ Արամ Ավագյանը WBC International Silver գոտու պաշտպանության համար կմենամարտի ռուս Եվգենի Սմիրնովի հետ:


