Բռնցքամարտ. Գոռ Երիցյանը` աշխարհի չեմպիոն
Այսօր հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը մենամարտեց WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչման համար, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2018/12/18/boxing/938640]Armsport.am[/url]-ը:
Կազանում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը ռինգ դուրս եկավ 9-րդ անգամ:
Երիցյանը չեմպիոնական մենամարտում մրցեց ֆիլիպինցի Ալվին Լագումբայի հետ: 2-րդ ռաունդում նա նոկաուտի ենթարկեց մրցակցին ու հռչակվեց WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոն:


