211652_close_icon
views-count142034 դիտում article-date 23:58 16-09-2018

Արտակարգ դեպք Հրազդանում. անհայտ հանգամանքներում ուժգին պայթյուն է տեղի ունեցել բնակելի տանը. ժամանել են Կոտայքի մարզպետը, մարզի ոստիկանապետը և ոստիկանության փորձաքրեագետները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18 :35-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միքայելյան 2-րդ շենքում դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Սամվել Դավթյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանությանԿոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի, ոստիկանապետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին բնակարան քաղաքացիների մուտքը արգելված է, քանի որ Երևանից ժամանում են սակրավորներն ու կինոլոգները: Պայթյունի հետևանքով բնակարանի պատը ամբողջովին փլուզվել և լցվել է փողոցում, և ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին բնակարանի ներսում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, որոնք ժամանել են Երևանից: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին, որ բնակարանում մարդ չի բնակվում, տանտերերը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, փաստի առթիվ էլ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Տարածքը հսկվում է ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների կողմից և այն ղեկավարում է Հրազդանի ոստիկանապետը: Փլուզվել են բնակարանի միջսենյակային պատերը, պատշգամբը, վնասվել են դռները, պատուհաններն ու գույքը, մասամբ փլուզվել է թիվ 1 և թիվ 2 բնակարանների բաժանարար պատը (մոտ 20 քմ), վնասվել են թիվ 3 բնակարանի դրսի՝ 1 և ներսենյակային 2 դուռ. տուժածներ չկան: Փրկարարները սահմանազատել են տարածքը և շենքից տարահանել մոտ 30 բնակիչ: [color=#EF2929]Ինժեներական տեղազննման արդյունքում հայտնաբերվել է ժամացույց՝ միացված էլեկտրական լարերով, 4 էլեկտրական և 4 կրակային ճայթիչ պայթուցիչներ, ավտոմեքենայի ազդանշանային համակարգի հեռակառավարման վահանակ՝ մարտկոցով, որոնք նախատեսված են եղել պայթեցման համար:[/color] Հայտնաբերված սարքը վնասազերծվել և հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին: Կինոլոգները բնակարանում և շենքի նկուղում իրականացրել են տեղազննում, որի արդյունքում այլ պայթուցիկ սարք կամ նյութեր չեն հայտնաբերվել: Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, ում որոշմամբ փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ և նշանակվել մի շարք փորձաքննություններ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 208+
208+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր