5125 դիտում
22:34 15-09-2018
Աշոտ Ղուլյանն ընդունել է հայազգի լեգենդար մարզիկներին
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է հեռացատկի աշխարհի ռեկորդակիր Իգոր Տեր-Հովհաննիսյանին և Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին, ովքեր Արցախում են իրենց ռեկորդներին նվիրված թեթև աթլետիկայի մրցաշարի անցկացմանը մասնակցելու նպատակով:
Շնորհակալություն հայտնելով խորհրդարանի ղեկավարին Արցախի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի աշխատանքներին աջակցելու համար՝ Ռոբերտ էմմիյանը ներկայացրել է սեպտեմբերի 16-ին կայանալիք մրցաշարի որոշ մանրամասներ և ընդգծել, որ իրենց նպատակը Արցախում սպորտի բնագավառի և հատկապես թագավորական սպորտաձևի զարգացումն է:
Աշոտ Ղուլյանը, բարձր գնահատելով մարցաշարի անցկացման գախափարը, կարևորել է դրանում ոչ միայն հայ, այլև այլազգի անվանի մարզիկների մասնակցությունը: Խորհրդարանի ղեկավարը պատգամավորական կազմի անունից երախտագիտություն է հայտնել հայազգի հայտնի մարզիկներին և նշել, որ նրանց սպորտային կարիերան ավարտված չէ, պարզապես այժմ այլ մակարդակի գործառույթներ են ստանձնել:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը և միջոցառման այլ մասնակիցներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
182222 դիտում
17:56 30-11-2020
Լեգենդար «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատարն ու լեգենդար զինվորները աչքի լույսի պես են պահում սահմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
748 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
859 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
688 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի