211652_close_icon

Ֆրենկի դե Յոնգը կդառնա «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը

views-count2612 դիտում article-date 16:07 23-01-2019
«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը շուտով կտեղափոխվի «Բարսելոնա»: Կատալոնական ակումբի պատվիրակությունը՝ Ժոզե Բարտոմեուի գլխավորությամբ արդեն ժամանել է Ամստերդամ: 21-ամյա ֆուտբոլիստը կարող է դառնալ «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվողներից մեկը: «Բարսան» նրան առաջարկել է պայմանագիր՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով և տարբեր պարգևավճարներ՝ 6 մլն եվրոյի չափով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ դե Յոնգը համաձայնվել է տեղափոխվել «Բարսելոնա», որի դիմաց կատալոնական ակումբը «Այաքսին» կվճարի 75 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր