77992 դիտում
13:29 10-04-2018
Երևանի «գաի» պետի կարգադրությամբ օրինախախտ «յաշիկավարը» տեղափոխվեց «գաի պլաշչադկա». նա չկարողացավ երկար մնալ ընդհատակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ ապրիլի 10-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Mercedes G 63 մակնիշի 50 FF 008 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս վարորդ, Կոտայքի մարզի բնակիչ Սասուն Ասատրյանը օրեր շարունակ ավտոմեքենան վարել էր առանց ամրագոտու, չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր «երկաթյա նժույգով» վարելով անգամ մայթերով։
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի իրենց չզգան արտոնյալ, չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում, անկախ վարորդի զբաղեցրած դիրքից, պաշտոնից ու «վզի ծալքերից ու ուղեղի պարունակությունից», ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները տեղափոխվելու են «գաի պլաշչադկաներ»։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/08/1093297/]հայտնել [/url]էինք, որ հանրապետությունում կան վարորդներ, որոնց կարելի է դասել անուղղելիների շարքին, կա, ինչպես ժողովուրդն է ասում, իսկ ժողովուրդը երբեք չի սխալվում՝ «նման վարորդների ուղեղները սպրիչով հանած է» ու այդ վարորդները իսկական պատուհաս են դառնում հասարակության, մասնավորապես՝ հետիոտների ու վարորդների համար:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 8-ին նման մի «ծալապակաս« վարորդի ականատես էինք եղել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մանուկյան և Ծերենց փողոցների խաչմերուկում, երբ նշված վայրում ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել ու Երևանի ճանապարհային ոստիկաններն ու ՃՈ հետաքննիչը վթարի վայրի տեղազննություն էին կատարում և վթարի հետքերը չփչացնալու նպատակով մի քանի րոպեով փակվել էր ճանապարհը, որպեսզի հետաքննիչն ու ԱՊՊԱ-ի գործակալը կարողանային ֆիքսել հետքերը:
Ու մինչ նրանք իրենց գործողություններն էին կատարում, չգիտես ինչու, Mercedes G63 մակնիշի 50 FF 008 համարանիշի ավտոմեքենայի «չակերտավոր լավ տղեն» որոշել էր, որ ինքը էն տղեն չէր, որ պետք է մի 2 րոպե սպասեր, իր «երկաթյա տաշտը» վարել էր մայթերով՝ վտանգ ներկայացնելով քաղաքացիների համար:
Նորաթուխ վարորդը մեքենան վարել էր առանց ամրագոտու և մեծ արագությամբ: Հավաքվածները, տեսնելով, թե ինչպես էր նա անցել խաչմերուկում, ասել էին. «Տեսնես սրա նմանները գիտե՞ն, որ եթե նման ձև են մեքենա վարում, ապա ականատեսները ոչ մի լավ խոսք չեն շռայլում նմանների հետևից, այլ ամենավերջին խոսքերով հիշում են նրան: Մարդն ինչ աստիճանի հաբրգած ու հղփացած լինի, որ հաշվի չառնի այն հանգամանքը, որ այստեղ կանգնած են ճանապարհային ոստիկանները, մեծահասակ քաղաքացիներ, ինչպես նաև երեխաներ, իսկ ինքը, իրեն դնելով լավ տղու տեղ, փորձեց ցույց տալ, որ իբրև ինքը կայացած է, բայց վստահ ենք, դրա նմանները դժվար էլ կայանան»:
Մի քանի հավաքվածներ էլ ասել էին, թե «գաի քթի տակով» խախտում անելով՝ անցավ, դե թող գաին բռնի ու վարչական պատասխանատվության ենթարկի»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15583 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35840 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց