211652_close_icon
views-count42687 դիտում article-date 11:28 13-09-2018

Արտակարգ դեպք Երևանում. դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ է տեղափոխել 20-25 տարեկան՝ սուր կտրող-ծակող առարկայով ստացած մարմնական վնասվածքներով մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Պապյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Արամ Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ՝ 20-ամյա Արման Աբովյանն է, ով հիվանդանոց է ընդունվել «տրավմատիկ շոկ 3-րդ աստիճանի, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում, հեմոպնեմոթորաքս, թոքի վնասումով, աջ զստոսկրի կատարի շրջանի կտրած-ծակած չափավոր արյունահոսող վերք» ախտորոշմամբ։ Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չի կատարվածի մասին բացատրություն տալու։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հետ Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում՝ դալանի մեջ, հայտնաբերել են դանակ և արնանման հետքեր։ Կան կասկածներ, որ դա հանդիսանում է հանցագործության գործիք և որպես վկա՝ հայտնաբերվել և ոստիկանություն է հրավիրվել Երևանի բնակիչ՝ 22-ամյա Տ. Ղ.-ն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր