211652_close_icon
views-count3291 դիտում article-date 16:04 09-09-2018

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ. որտեղից և ինչպես կմեկնարկի առաջադրված 12 քաղաքական ուժերի քարոզարշավը. Tert.am

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ սեպտեմբերի 10-ին, կմեկնարկի նախընտրական քարոզարշավը և կտևի մինչև սեպտեմբերի 21-ը, որի ընթացքում ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը մայրաքաղաքի բնակիչներին կներկայացնեն Երևանի զարգացման իրենց տեսլականն ու ծրագրերը: Tert.am-ը պարզել է, թե սեպտեմբերի 10-ին որտեղ և ինչպես է մեկնարկելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու առաջադրված 12 քաղաքական ուժերի քարոզարշավը: «Ժառանգություն» կուսակցությունն իր քարոզարշավի մեկնարկը կազդարարի Շառլ Ազնավուրի անվան հրապարակից: Այն կուղեկցվի բացօթյա ասուլիսով: Նշենք, որ քաղաքապետի թեկնածուն է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Լույս» դաշինքը քարոզարշավի մեկնարկը կտա երեկոյան՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ներկայացնելով դաշինքի Երևանի ավագանու նախընտրական ծրագիրը: Դաշինքի քաղաքապետի թեկնածուն է Արտակ Զեյնալյանը: «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը կսկսի Էրեբունի վարչական շրջանից: Tert.am-ի հետ զրույցում դաշինքի մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, որ ունենալու են բակային հանդիպումներ, իսկ երեկոյան արդեն հանրահավաք՝ Էրեբունի վարչական շրջանի հրապարակում: Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն , ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, քարոզարշավը կսկի Նուբարաշեն վարչական շրջանից, որտեղ մի քանի ծրագրեր են նախատեսված: «Մեկնարկը տրվելու է շատ ուժեղ, մենք ամբողջությամբ ժամանակացույց ունենք սահմանված, ունենալու ենք բազմաթիվ հանդիպումներ բոլոր վարչական շրջաններում, ունենալու ենք նաև տարբեր ոլորտային մասնագետների հետ հանդիպումներ, քննարկելու, ներկայացնելու ենք մեր ծրագրերը և վստահաբար ուզում եմ ձեզ ասել, որ մեր քարոզարշավը այո. սկսելու ենք շատ ազդեցիկ ձևով և եզրափակելու ենք շատ ուժեղ ձևով: Ակնկալում ենք մեծ վստահության քվե մեր երկրի քաղաքացիներից, որպեսզի կարողանք իրատեսական ծրագերը, որ ներկայացնում ենք, կարողանանք իրականացնել»,-ասաց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/09/elections-yerevan/2785958]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր