211652_close_icon
views-count21931 դիտում article-date 20:16 08-09-2018

Շիրակի մարզը համապետական շաբաթօրյակին մասնակցեց ոգևորությամբ ու պատասխանատվությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շիրակի մարզում ավելի քան 18 հազար քաղաքացի, 305 աշխատանքային տեղամաս, 263 կոլեկտիվ, համապետական շաբաթօրյակին մեծ պատասխանատվությամբ մասնակցեցին համապետական շաբաթօրյակին: Շաբաթօրյակն հասավ ամենահեռավոր ու ամենափոքր բնակավայր, ընդգրկվեցին բոլոր համայնքները, կազմակերպությունները, դպրոցներն ու նախակրթարանները, մշակութային օջախներն ու հասարակական սեկտորը, բնակիչներն ու մասնավոր կառույցները: Շիրակի մարզպետարանի աշխատակազմը շաբաթօրյակին մասնակցեց մարզպետի և տեղակալների գլխավորությամբ, մաքրության համար ընտրվել էր «Թռչունյան տան» հարակից հատվածը, հավաքված աղբը վերջում տարածքից տեղափոխվեց նախատեսված մեքենաներով: «Պատահական չէր, որ մաքրելու համար Շիրակի մարզպետարանն այս հատվածը նախընտրեց, քանի որ բավական շատ աղբ էր կուտակված այստեղ: Ես այն մտքին եմ, որ, այո, շաբաթօրյակների անցկացումը շատ կարևոր է, սակայն բացի շաբաթօրյակներից, որոնք ապահովում են շրջակա միջավայրի մաքրությունը, մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ պահպանենք մաքրությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է և համատեղ աշխատանք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Նշենք, որ ընդհանուր առմամբ մարզում շաբաթօրյակին կենտրոնացվել էր 72 ինքնաթափ, 11 բարձիչ մեխանիզմ, 4 էքսկավատոր: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+

Նմանատիպ նյութեր