Քրեակատարողական ծառայությունը ևս մասնակցեց համապետական շաբաթօրյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 23-ին, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մեկնարկեց համապետական շաբաթօրյակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, ինչպես նաև բոլոր հիմնարկների աշխատակիցները նույնպես իրականացրին ծառայության շենքի, հիմնարկների տարածքների մաքրության և բարեկարգման ակտիվ աշխատանքներ:
Ծառայության անձնակազմի կողմից թափոններից մաքրելու լայնածավալ աշխատանքներ տարվեցին նաև վարչական շենքի հարակից փողոցում: