Վանաձորում համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցեց նաև Վանաձորի Բժշկական կենտրոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վանաձորում մեկնարկեց համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի սանիտարական, մաքրման և բարեկարգման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցավ Վանաձորի Բժշկական կենտրոնը:
Տնօրեն Վարդան Աբովյանի գլխավորությամբ շաբաթօրյակին մասնակցում էին երկու մասնաշենքերի բուժաշխատողները: Երկրորդ մասնաշենքի սանմաքրումը ղեկավարվում էր Պարգև Թորոսյանի կողմից:
Շաբաթօրյակն անցկացվեց բարձր մակարդակով:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ու հիվանդները ասում էին, որ անհամբեր սպասում են նոր համալիրի բացմանը:
Վ. Աբովյանը իր խոսքում նշեց, որ պետք է հարգել կատարված համընդհանուր գործը, խնամքով վերաբերվել ու միշտ պահպանել մաքրությունը:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի