211652_close_icon
views-count1487 դիտում article-date 16:35 23-03-2019

«Վեոլիա ջուր»-ը ակտիվորեն մասնակցեց համապետական շաբաթօրյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր համապետական շաբաթօրյակի աշխատանքերին ակտիվորեն ներգրավվեց նաև «Վեոլիա Ջուր» ընկերությունը: Շաբաթօրյակի շրջանակներում ընկերության ավելի քան հազար աշխատակիցներ հանրապետության մայրաքաղաքում և բոլոր մարզերում, Աշոցքից մինչև Մեղրի, Գյումրիից մինչև Վարդենիս, մասնակցեցին մաքրման և խնամքի աշխատանքներին: Աշխատանքների արդյունքում մաքրվեցին և կարգի բերվեցին ջրաղբյուրներն իրենց սանիտարական գոտիներով հանդերձ, խոշոր և բնակավայրերում տեղակայված բակային պոմպակայանների և այլ ինժեներական կառույցների տարածքներ, հավաքվեցին և վերացվեցին ձմռան ընթացքում կուտակված աղբը, կոտրատված ճյուղերը, հին օգտագործված մեխանիզմները և այլն: Իհարկե ջրային տնտեսության բոլոր կառույցները գտնվում են «Վեոլիա Ջուր» ընկերության ամենօրյա խնամքի և հոգածության ներքո, սակայն մի կողմից տնտեսությունը ահռելի մեծ է, մյուս կողմից մենք նոր ենք թոթափում ձմռան հետևանքները: Այժմ գարնան մեկնարկի հետ աշխատանքային լայն ճակատ է բացվել և ջրային տնտեսությունը պետք է նախապատրաստել գալիք եղանակային պայմաններին: Առջևում գարուն է, սպասվում են անձրևային սեզոններ, ինչին հաջորդելու է ամառվա տապը՝ ջրի ավելի մեծ պահանջարկով, և ընկերության ինժեներական կառույցների խնամքն ու մաքրությունը՝ բնության մարտահրավերներին դիմակայելու և սպառողներին անխափան ջրամատակարարում իրականացնելու համար, առավել կարևոր է դառնում: Ընկերության աշխատակիցները, սակայն, չսահմափակվեցին միայն ջրամատակարարման ենթակառուցվածքի տարածքներով. մեզ շրջապատող բակերի, այգիների և խաղահրապարակների մաքրությունը ոչ պակաս կարևոր է մեզ համար: Մեր շրջայցի ժամանակ տեսանք, թե Երևանի Քանաքեռ թաղամասի «Քանաքեռ վերին» ՕԿՋ-ին հարակից տարածքում, որտեղ տեղակայված է պոմպակայանը և որը նաև որպես խաղահրապարակ է ծառայում շրջակա հինգ շենքերի երեխաների համար, ինչ ջանասիրությամբ էին ընկերության «Արևմուտք» ՏՏ Զեյթուն տեղամասի աշխատակիցները մաքրում և կարգի բերում տարածքը, ներկում նստարանները, վարժասարքերը: Երեխաների ուրախությունը արված աշխատանքի լավագույն գնահատականն էր: Կից ֆոտոշարքով ներկայացնում ենք «Վեոլիա Ջրի» շաբաթօրյակը Երևանի Քանաքեռ Զեյթուն, Կենտրոն և Մալաթիա Սեբաստիա համայքներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր